Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Համալրեց «Բարսելոնի» շարքերը

Համալրեց «Բարսելոնի» շարքերը
27.07.2018 | 04:09

Ֆրանսիական «Բորդոյի» բրազիլացի հարձակվող Մալկոմը դարձել է «կապտանռնագույնների» թիմի լիիրավ անդամ: Կատալոնյան ակումբի շարքերի նրա համալրումը թիմին արժեցել է 41 միլիոն եվրո՝ պլյուս հնարավոր բունուսների տեսքով ևս մեկ միլիոն եվրոն: Արդեն այսօր բրազիլացին կանցնի բուժզննում, որից հետո պաշտոնապես կմիանա թիմին ու նրա հետ կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այստեղ «Բարսելոնը» պլանավորել է մասնակցել նախամրցաշարային տուրի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ